 |
Ունե՞ք հարց |
 |
| Այստեղ կարող եք մուտքագրել ձեր հարցը ¢ ուղարկել մեր մասնագետներին |
| |
|
|
|
 |
 |
 |
 |
 |
Օրվա Երեխան |
 |
Սիմոնյան Արա
արդյունքը - 3.5
|
 |
 |
 |
 |
|
Հարցեր ¢ Պատասխաններ |
|
Բարև ձեզ բժշկուհի , ես ուզում եմ ձեզ տեսնել, խնդրում եմ ասացեք , թե ինչպես է դա հնարավոր: Ես չեմ ուզում, որ իմ այցելության մասին որևէ մեկը իմանա, բացի ձեզանից: (հարց)
[ Անի ]
Խնդիր չկա, մենք կարող ենք պայմանավորվել այնպիսի ժամի, որ մենակ դուք լինեք, մի մտահոգվեք, ես և մեր կենտրոնը կապահովենք դա: Ահա իմ հեռախոսահամարը, զանգահարեք և եկեք:
Բժիշկ գինեկոլոգ Տաթևիկ Կորուխչյան 077495482 077495482
|
| |
Բարև ձեզ, ես Հոլանդիայում աբորտ եմ արել 7 (ապրիլի 19) շաբատ առաջ (Curettage ) եվ բժիշկը ասաց, որ նորմալ 3 շաբաթ հետո պետք է դաշտանը սկսվի: Այսօր մայիսի վերջին որն է, բայց դեռ ոչինչ չկա: Խնդրում եմ ասեք, ինչ՞ու է այդպես եվ ի՞նչ հետեվանքներ կարող է դա ունենալ:Շնորհակալություն! (հարց)
[ Նարինե ]
Անպայման շտապ անցեք ուլտրաձայնային հետազոտություն, հենց վաղը: Քանզի անհրաժեշտ է գտնել դաշտանի բացակայության պատճառը. դա կարող է լինել հորմոնալ խանգարում, կրկին հղիություն, նախորդ հղիությունից մնացած մնացորդ և այլն: ուլտրաձայնային հետազոտությունից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Բժիշկ Գինեկոլոգ Տաթևիկ Կորուխչյան 077495482 091495482
|
| |
Հեշտոցից ունեմ սպիտակ, առանց հոտի լորձանման արտադրություն: Սեռական կյանքով չեմ ապրել: Դա վտանգավո՞ր է: (հարց)
[ Լիլիա ]
Նորմայում սպիտակ արտադրություն պետք է լինի, ուղղակի ապահովության համար արժե հանձնել քսուկ` համոզվելու համար, որ չկա որևէ բորբոքային պրոցես:
|
| |
Հարգելի բժիշկ, քթի պլաստիկ վիրահատությունից որքան ժամանակ անց կարելի է հղիանալ, որպեսզի պտղին վտանգ չսպառնա: Նախապես շնորհակալություն (հարց)
[ Լիլի ]
Անհրաժեշտ է, որ նախորդ հետվիրահատական շրջանից և տարած նարկոզից հետո օրգանիզմը վերականգնվի:
|
| |
Հարգելի բժշկուհի ինձ շատ է հուզում մի հարց, դա կայանում է նրանում ,որ ես նախքան ամուսնանալս դաշտանի օրերին ունեի որովայնի շրջանում ցավեր,սրտխառնոց,ընդհանուր թուլություն, հիմա ամուսնանալուց հետո դրանք չեն անցել, ես լսել եմ որ այդ ամենը ամուսնանալուից հետո անցնում է,ինչն է պատճառը և կան ելի նման դեպքեր ինչ անել նման դեպքում ,նշեմ որ դեռ երեխաներ չունեմ, հնարավոր է դա չբերության պատճառ լինի:Շնորհակալություն: (հարց)
[ Հասմիկ ]
Նախ անհրաժեշտ է գտնել այդ ցավերի պատճառը, այսինքն հետազոտել ը նոր միայն տալ ձեր բոլոր հարցերի պատասխանը: Քանզի նման երևույթները կարող են նկատվել և' նորմալ, և' ախտաբանական պրոցեսների ընթացքում:
|
| |
Ինչպես գտնել հոգեբան Սամվել Խուդոյանին: Երեխան հոգեկան լուրջ խնդիրներ ունի: (հարց)
[ Աիդա ]
Զանգահարեք <<Մոր և Մանկան > կենտրոն` Քրիստինեին և ես ձեզ կտամ Սամվել Խուդոյանի համարը: 010287701 010232528
|
| |
Բարև Ձեզ, սիրելի բժիշկ, 1 շաբաթ առաջ հանձնել եմ քսուքի, արյան անալիզներ, կցանկանայի Ձեզ մոտ այցելության գալ, քննարկել անալիզների պատասխանները և բուժմանը վերաբերող մանրամասներ: Ինչքան արժե նման խորհրդատվությունը և որտեղ եք աշխատում: Նախապես շնորհակալ եմ: (հարց)
[ ]
Ես աշխատում եմ "Ռաֆայել" բժշկական կենտրոնում: Զանգահարեք 077495482 և եկեք անալիզների պատասխանների հետ միասին: իսկ ինչ վերաբերվում է գներին, ապա դա կախված է նրանից, թե ինչ բուժման մասին է խոսքը: Սակայն, եթե նախորոք զգուշացնեք, որ եկել եք www. mayrik.am ինտերնետային կայքից տեղեկանալով, ապա ձեր համար կգործի զեղչեր:
Բժիշկ Գինեկոկոգ Տաթևիկ Կորուխչյան
|
| |
Բարև ձեզ: Ես 28 շաբաթական հղի եմ,կաթնեղեն գրեթե չեմ օգտագործում (միայն ձու և պանիր) ։ Դա կարո°ղ է որևէ կերպ ազդել պտղի զարգացման վրա :Կանխավ շնորհակալություն: (հարց)
[ Զառա ]
Խորհուրդ կտամ պարտադիր օգտագործել թթվասեր և կաթնաշոռ, քանի, որ պտղին անհրաժեշտ է կալցիում: Եթե դուք չօգտագործեք կալցիումով հագեցած սնունդ, ապա օրգանիզմի պաշարները կվերջանան, և դա բացասաբար կանդրադառնա ձեր և ձեր երեխայի առողջության վրա:
|
| |
Բարև ձեզ, ես մոտ մեկ ամսական հղի եմ, սակայն չիմանալով հղիության մասին այդ ընթացքում ամեն օր ծխախոտ եմ ծխել և խմել եմ աղիքները թուլացնող հաբեր: Խնդրում եմ խորհուրդ տվեք, շարունակեմ հղիությունս, թե`ոչ: Նշեմ նաև, որ սա իմ առաջին հղիությունն է: (հարց)
[ Անի ]
Հետազոտվեք, արեք ուլտրաձայնային և լաբարատոր հետազոտություն և ըստ պատասխանի կկողմնորոշվեք:Եթե որևիցե խնդիր չլինի, ապա ընդհատելու կարիք չի լինի:
Բժիշկ գինեկոլոգ Տաթևիկ Կորուխչյան հեռ. 091495482 077495482
|
| |
Բարև Ձեզ: Շատ, շատ եմ խնդրում` ասեք աղջիկս 18 տարեկան է ամուսնացած չի: Ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ է ունենում: Այսինքը 2 ամիս կարող է դաշտան չունենա: Դա լու՞րջ խնդիր է:Նախապես շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար: (հարց)
[ Աննա ]
Խնդրի լրջությունը կախված է խնդիր առաջացնող պատճառից: Սակայն անկախ պատճառից, պետք է շտապ զբաղվեք երեխայի հետազոտմամբ և բուժմամբ, քանզի նման խնդիրները ապագայում կարող են հանդիսանալ չբերության պատճառ: Խորհուրդ կտամ կատարել ուլտրաձայնային և լաբարատոր հետազոտություն:
Բժիշկ Գինեկոլոգ Տաթիկ Կորուխչյան
|
| |
|
|
| | | | | | | |
|
 |
Օգտակար հղումներ |
 |
|
|
Հայկական Գրավաճառ Ընկերություն
|
|
|
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
|
|
 |
 |
 |
 |
|