ՍկիզբԽորհրդատվական կենտրոնՊատկերասրահԱկումբՀարցեր և ՊատասխաններԾրագրի մասին
Consalting center
   
Բաժիններ
Որոնում
Ներմուծեք ձեր բառերը, սեղմեք կոճակը ¢ կգտնեք Ձեզ հետաքրքրող նյութը
Հարցեր ¢ Պատասխաններ
Ընդհանուր հարցեր
 
Ð. Եթե ինձ հղիության չորրորդ ամսին բժիշկն ասել է, որ լինելու աղջիկ, արդյոք կա հավանականություն, որ նա սխալվի: Շատ հաճախ լսել եմ, որ սեռը ճիշտ չեն որոշում: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Պ. Սիրելի Նաիրա, սովորաբար չորրորդ ամսում արդեն կարելի է որոշել երեխայի սեռը, սակայն լինում են դեպքեր ,երբ բժիշկները սխալվում են:Ամեն դեպքում ձեզ խորհուրդ ենք տալիս շատ չկենտրոնանալ այն բանի վրա երեխան ...
 
Ընդհանուր հարցեր
 
Ð. Ասում են` եթե հարաբերությունից անմիջապես հետո աղջիկը աջ կողմի վրա պարկի, ապա նա կունենա արու զավակ, իսկ ձախ կողմի վրա` աղջիկ:Այո՞:
Պ. Ոչ': Ապագա երեխայի սեռը որոշելը  բարդ գործընթաց է: Սակայն կան մի քանի տարբերակներ տղա կամ ազջիկ ծնվելու հավանականությունը մեծացնելու համար:
 
Օրվա Երեխան
Վիկտորիա
արդյունքը - 3.2
Վախեր հղիության երևույթի նկատմամբ
[ հեղինակ`  Նարե Նալչաջյան ]
[ 06.11.2009 ]


Գրեթե բոլոր կանայք, ովքեր պատրաստվում են մայր դառնալ, կարող են ունենալ վախի առանձնահատուկ զգացողություններ: Ամենատարածվածներն են՝ երեխան կորցնելու և ծննդաբերելու վախերը, վախ սեռական հարաբերությունից առաջ և հղիությունից առաջ, վախ պտղի շարժումների ժամանակ և հակառակ՝ վախ, երբ պտուղը չի շարժվում: Բժշկական խորհրդատվությունների ժամանակ բժիշկները հաճախ չեն խոսում վախերի մասին, իսկ որոշ դեպքերում ուժեղացնում են դրանք՝ ասելով. <<Դուք չպետք է անհանգստանաք, քանի որ ձեր անհանգստությունը կարող է վնաս պատճառել ձեր փոքրիկին>>: Արդյունքում` կանանց վախերը չեն անցնում, նրանք իրենց ավելի մեղավոր են զգում, դրանով իսկ վատացնում են իրենց վիճակը:
Վախերը, որոնք առաջանում են մինչ հղիությունը, հազվադեպ են: Ավելի շատ նրանք առաջանում են այն ժամանակ, երբ հղիությունը ծրագրավորված է լինում:
Եվ այսպես, ինչի՞ց կարող է վախենալ կինը մինչև հղիանալը:
Այս վախերի մասին քիչ են խոսում, քանի որ երեխա ունենալու ցանկությունը համարվում է յուրաքանչյուր կնոջ բնական ձգտում: Հնարավոր է, որ այս վախերը չլինեն ընդհանրապես, եթե կինը լիներ միայն բնության մի մասնիկ, միայն "օրգանիզմ", այլ ոչ թե անհատ: Անհատական հատկանիշներից ելնելով՝ կինը հղիությունը կարող է ընդունել ոչ թե բնական ցանկության բավարարում, այլ որպես կյանքի ճգնաժամ: Իսկ ճգնաժամը, ինչպես գիտենք, կապված է ապագայի մասին անորոշ լինելուց, անվստահությունից այդ անորոշության, սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ: Ճգնաժամը հնարավորություն է տալիս ավելի հասուն վերաբերվել կյանքին, որի հիմքը կազմում են սեփական ուժերի և հնարավորությունների վրա վստահությունը, ինքնահարգանքը:
Դժվարությունները հաղթահարելու փորձը նոր ներքին վստահություն և ուժ է առաջացնում: Ճգնաժամի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ տվյալ անձի մոտ պաշտպանական մեխանիզմների պաշարը քիչ է, որն էլ գալիս է տվյալ անձի դաստիարակությունից, այն սոցիալական միջավայրից, որտեղ նա ապրում է:
Այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս կնոջը վախենալ հղիությունից, ունեն առաջացման երկու սկզբնաղբյուր, ընտանիքում ստացած դաստիարակությունը և որոշ նախապաշարմունքներին ենթարկվելը, որոնց մասին կարդացել են հոգեբանամանկավարժական և բժշկական ձեռնարկներում:
 Այժմ փորձենք թվել սահմանափակող նախապաշարմունքներից մի քանիսը և պատմենք ապագա մայրերին, թե ինչու դրանք ճիշտ չեն:
Եվ այսպես` սկզբից բերենք հանգամանքների տիպիկ օրինակներ, որոնք ապագա մայրը կարող էր լսել իր իսկ ծնողներից:
<<Մինչև երեխա ունենալը, պետք է ունենալ և՛ նյութական, և՛ մասնագիտական ամուր հիմք>>:
Ծնողներին այսպիսի արտահայտությունների պրոպագանդումը բերում է իրենց իսկ աղջկա մոտ սեփական անհասունության և չկայացած լինելու զգացմունքի առաջացմանը: Ըստ այս արտահայտության՝ հասուն դառնալու համար պետք է բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանք ունենալ և լինել նյութապես ապահով: Այս արտահայտության մեջ կա նաև գաղտնի իմաստ. երեխա ունենալուց հետո մասնագիտական աճը արդեն հնարավոր չէ, հետևաբար նյութական վիճակի բարելավումը նույնպես անհնար է: Հետևաբար, որոշակի մասնագիտական և նյութական դիրք ունենալը հարկավոր է նրա համար, որ երեխա ունենալուց հետո հնարավոր լինի պահել որոշակի կայուն վիճակ և վեր իվերջո, ունենալ կյանքի նկատմամբ որոշակի հետաքրքրություններ, թեկուզ ընտանեկան շրջանակում: Այս ամենը կնոջ մոտ առաջացնում է վախ հղիության երևույթից, հատկապես, եթե տվյալ անձը չունի ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ նյութական թեկուզ շատ փոքր դիրք:
Կան ընտանիքներ, որտեղ երեխաներին դաստիարակելուց ծնողները անընդհատ անհանգիստ վիճակում են գտնվում երեխաների, հատկապես աղջիկների մեծանալուց հետո էլ նրանք շարունակում են անհանգստանալ երեխայի համար, և շատ հաճախ սեփական անհանգստությամբ և տագնապով նրան օգնելու փոխարեն, ընդհակառակը, ավելի են ուժեղացնում երեխայի մոտ վախի զգացումը: Կարող ենք օրինակ բերել, երբ աղջիկը պատրաստվում է քննության, իսկ մայրը հանգստացնող հաբեր է ընդունում և ասում.
- Ես այնպես եմ անհանգստանում քեզ համար:
Մոր տագնապային ապրումները տեսնելով՝ աղջկա մոտ նույնպես առաջանում է անհանգիստ վիճակ: Մարդու տագնապների "թիվը", որը կարող է նա ապրել, սահմանափակ է, և տվյալ դեպքում կենտրոնացած է մոր և ամենամտերիմների շուրջ, աղջիկը տագնապային իրավիճակներում չհայտնվելու համար նախընտրում է ընդհանրապես մտերիմներ չունենալ: Հետևաբար երեխայի ի հայտ գալը նոր տագնապ ապրելու պատճառ է, և եթե երեխաներ չլինեն, ապա տագնապ ու վախ ապրելու պատճառ էլ չի լինի: Աղջիկը արդեն համոզված է, որ իր մայրիկի միակ ուրախությունը "հանգստությունն" է, երբ վախենալու և տագնապ ապրելու առիթ չկա: Այդ ժամանակ, <<քանի դեռ երեխա չկա, ես ոչնչով չեմ անհանգստացնի իմ մայրիկին>>, միգուցե դա նկատի ուներ մայրը, երբ ասում էր.
- Ապրիր քո (իմ) հաճույքի համար:
Իհարկե, այս բոլոր արտահայտությունները, որոնք ծնողներն ասում են իրենց աղջիկներին, բարի նպատակ են հետապնդում, այլ ոչ թե ուղղված են նրանց վնաս պատճառելու համար: Եվ մենք նպատակ չունենք ապագա մայրերին դեմ հանելու իրենց իսկ ծնողների դեմ և ամեն ինչում մեղադրել նրանց: Իրականում, մանուկ ժամանակ ինչ արտահայտություն էլ դուք լսած լինեք ձեր ծնողներից, դուք պետք է կարողանաք գիտակցաբար մոտենալ դրանց, այդ ժամանակ դրանք երբեք ձեզ վնաս չեն պատճառի: Մտածել այլ կերպ՝ նշանակում է ապացուցել, որ դուք կախված չեք ձեր ծնողների կարծիքից, և միայն դուք եք պատասխանատու և՛ ձեր, և՛ ձեր ապագա փոքրիկի կյանքի համար: Պետք չէ մտածել, որ ձեր խնդիրները կախված են այն հանգամանքից, թե ինչպես են ձեզ դաստիարակել, և, հետևաբար, ձեր երեխայի խնդիրները նույնպես կախված կլինեն այն հանգամանքից, թե ինչպես դուք նրան կդաստիարակեք:
Այսպիսով` մայր դառնալուն գիտակցորեն պատրաստվելու իմաստը նրանում չէ կայանում, որ ուշադիր լսեք ձեր ծնողների, ուսուցիչների, բժիշկների խորհուրդներին, այլ նրանում է, որ նորից վերաիմաստավորեք ձեր՝ թեկուզ փոքր կյանքի փորձը: Եվ ընդհանրապես, գլխուղեղի աշխատանքը լավագույն միջոցն է վախերի ու տագնապների դեմ:


քվեարկել    1   2   3   4   5  
Ներկա արդյունքը - 3


< Վերադարձ
Օգտակար հղումներ
Հայկական Գրավաճառ Ընկերություն
Հայկական Գրավաճառ Ընկերություն
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
Գրախանութ
Օգտակար հղումներ
http://www.zangak.am
Զանգակ-97 Հրատարակչություն
http://www.rmc.am
ՌԱՖԱՅԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Portal.am Top100    Armenian Top Web Sites Statistics & Rating    rating.am