 |
Օրվա Երեխան |
 |
Գոհար
արդյունքը - 3
|
 |
 |
 |
 |
|
Ինչու՞ է հինգ տարեկան երեխան ստում
[ հեղինակ` Լիանա Իլյիչովա ]
[ 06.11.2009 ]
Այս տարիքում երեխայի մոտ զարգանում է ստեղծագործական մտածողությունը, և նա, ամեն կերպ փորձելով օգտագործել իր այդ նոր հնարավորությունը, սկսում է իրական երևույթներին նոր երանգներ ավելացնել և մատուցել յուրովի: Պետք չէ ասել, որ դա սուտասանություն է, սա ուղղակի Ձեր երեխայի մտքի թռիչքն է: Հաճախ երեխաները դիմում են "ստի"` արտահայտելով իրենց ցանկությունները, օրինակ` երբ պատմում է, որ մանկապարտեզում բոլորից արագն է վազում կամ բոլորից լավ է նկարում: Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ երեխան ուղղակի ուշադրության կարիք ունի և ամեն կերպ, անգամ "ստի" միջոցով, ցանկանում է գրավել մեծահասակների ուշադրությունը: Այս դեպքում ծնողը պետք է ինչքան հնարավոր է լրացնի այդ պակասը և ավելի շատ գովեստի խոսքեր ասի նրան: Այս տարիքում երեխայի ոչ իրական իրերի մասին խոսելը դեռ չի նշանակում, որ նա խաբում է: Այս տարիքի երեխան դեռ չի կարողանում մտադրված ինչ–որ բան անել, քանի որ ստի և հորինվածքի միջև տարբերությունը ընկած է նախատրամադրվածության առկայությունը կամ բացակայությունը:
քվեարկել
Ներկա արդյունքը - 3
|
< Վերադարձ
|
|
 |
Օգտակար հղումներ |
 |
|
|
Հայկական Գրավաճառ Ընկերություն
|
|
|
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
|
|
 |
 |
 |
 |
|