 |
Օրվա Երեխան |
 |
Անուշիկ
արդյունքը - 2.9
|
 |
 |
 |
 |
|
Նորածինների խառնվածքային տարբերությունները
[ հեղինակ` Հերմինե Ավետիսյան ]
[ 06.11.2009 ]
Դեռևս ծննդյան առաջին օրերից նորածինների վարքում նկատվում են էական տարբերություններ: Որոշ երեխաներ շատ են լաց լինում, մյուսները հանգիստ են, ոմանք պարբերաբար շրջվում են անկողնում: Բացառված չէ, որ շրջապատող միջավայրը կարող է ազդել նորածնի ակտիվության վրա: Սակայն գոյություն ունեն որոշ փաստեր, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ երեխան հակվածություն ունի որոշակի վարքի ձևերի, տրամադրության նկատմամբ: Երեխայի հակվածությունների ամբողջությունն անվանում են խառնվածք: Նորածինները միմյանցից տարբերվում են ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկություններով. գրգռվողականությամբ, ցերեկային քնի, արթուն լինելու տևողությամբ, ծիծաղկոտությամբ և այլն: Ակտիվության մակարդակը: Անհանգիստ նորածինները ավելի ակտիվ են լինում կյանքի առաջին տարվա ընթացքում, բայց այդ որակը ոչ միշտ է պահպանվում ողջ մանկության ընթացքում: Խառնվածքի առանձնահատկությունների վրա ժառանգականության ազդեցությունն առավել լավ է դիտվում երկվորյակների մոտ: Գրգռվողականություն: Կյանքի առաջին վեց ամիսներին բնորոշ ընդհանուր գրգռվածությունը կայուն չէ, բայց յոթ ամսականից մեծ երեխայի մոտ հավանականությունը մեծ է, որ գրգռվողականությունը կպահպանվի կյանքի առաջին երկու տարիներին: Քիչ են տվյալներն այն մասին, որ նորածինների գրգռվողականությունը պայմանավորված է ֆիզիոլոգիական պատճառներով: Արգելակում և վախկոտություն: Այն, որ անծանոթին տեսնելիս երեխայի զգացումը ծնողները կոչում են վախ, հոգեբանները անվանում են արգելակում: Երեխաները վախի առավել վառ նշաններ են ցուցաբերում մեկ տարեկան հասակում:Այդ տարիքում որոշ երեխաներ, տեսնելով իրենց մոտեցող անծանոթ մեծահասակի, դադարում են խաղալ, լռում են, սկսում են լաց լինել: Ըստ հեղինակի՝ տղաների մոտ այդ հատկությունը ավելի կայուն է, քան աղջիկների մոտ: Հուզական զարգացում: Ծնողները սովորաբար երեխայի հուզական վիճակը գնահատում են՝ ելնելով նրա վարքից: Հոգեբանները վարքը համարում են հուզական վիճակի մի ցուցանիշ: Բացի այդ, նրանք սահմանում են նաև ֆիզիոլոգիական ռեակցիաներ, իսկ ավելի մեծ երեխաների և հասուն մարդկանց մոտ գնահատվում են նաև դատողությունները կամ նրանց ապրած զգացումների նկարագրությունը: Սակայն այդ ցուցանիշներից և ոչ մեկը բավարար չէ մարդու հուզական վիճակը որոշելու համար, քանի որ ցանկացած ռեակցիա կարող է արտահայտել տարբեր հուզական վիճակներ: Օրինակ՝ սրտի արագ բաբախյուն կարող է առաջանալ և՛ ուրախության, և՛ վշտի ժամանակ: Երեքից չորս ամսական երեխան դրսևորում է բազմաթիվ ռեակցիաներ, որոնք արտահայտում են տարբեր հուզական վիճակներ: Մոտ մեկ տարեկանում երեխան հակազդում է այլ մարդկանց զայրույթին կամ ուրախությանը:
քվեարկել
Ներկա արդյունքը - 3
|
< Վերադարձ
|
|
 |
Օգտակար հղումներ |
 |
|
|
Հայկական Գրավաճառ Ընկերություն
|
|
|
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
|
|
 |
 |
 |
 |
|