ՍկիզբԽորհրդատվական կենտրոնՊատկերասրահԱկումբՀարցեր և ՊատասխաններԾրագրի մասին
Consalting center
   
Բաժիններ
Որոնում
Ներմուծեք ձեր բառերը, սեղմեք կոճակը ¢ կգտնեք Ձեզ հետաքրքրող նյութը
Հարցեր ¢ Պատասխաններ
Ընդհանուր հարցեր
 
Ð. Իմ 3 տա­րե­կան երե­խան շատ չա­րաճ­ճի է, ցան­կա­նում է ձեռք տալ այն ամե­նին, ինչ մտ­քով անց­նում է: Ոչ մի կերպ չեմ կա­րո­ղա­նում նրան բա­ցատ­րել, որ վտան­գա­վոր է կամ տաք է: Կա­րե­լի՞ է թույլ տալ, որ նա ին­քը հա­մոզ­վի:
Պ.

Սո­վո­րա­բար այդ տա­րի­քում երե­խա­նե­րը ձգ­տում են ճա­նա­չել իրենց շր­ջա­պա­տող աշ­խար­հը, ամեն ին­չի ձեռք տալ, քան­դել, ...

 
Ընդհանուր հարցեր
 
Ð. Ինչպե՞ս կարելի է իմանալ հղիությունը արտարգանդային է, թե` ոչ:
Պ. Ստույգ կարելի է իմանալ միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
 
Օրվա Երեխան
Վիկտորյա
արդյունքը - 2.9
Մեկ տարեկան երեխայի սոցիալական վարքը
[ հեղինակ`  Հերմինե Ավետիսյան ]
[ 06.11.2009 ]


Նորածինները, կյանքի առաջին օրերից սկսած, փոխազդեցության մեջ են մտնում մարդկանց հետ: Առաջին ամսվա վերջին երեխաները տարբերում են ձայները, ուշադիր դիտում են հայացքները: Կյանքի երկրորդ և երրորդ ամիսներին սկսում են ժպտալ, առաջանում է այսպես կոչված հաղորդակցման ժպիտը: Մոտավորապես չորս ամսական նորածինները սկսում են տարբերել ծանոթներին անծանոթներից:
Հաղորդակցման ժպիտ: Նորածինների մոտ կարելի է դիտել ռեֆլեկտոր ժպիտ, որին մասնակցում են միայն բերանի մկանները: Նորածինը այդպես ժպտում է, երբ թեթևակի դիպչում ենք նրա այտին: Այս հաղորդակցման ժպիտը դիտվում է բոլոր նորածինների մոտ և մարդուն այն տրված է ի ծնե:
Ժպիտի և ծիծաղի առաջացումը սովորաբար կապում են ճանաչողական զարգացման փոփոխությունների հետ: Սակայն ուրիշներին ուղղված ժպիտի հաճախականությունը կախված է արտաքին պայմաններից:
Կապվածության նշանները: Վեց ամսական նորածինները կապվածություն են զգում որոշակի մարդկանց հանդեպ: Սովորաբար կապվածության օբյեկտը դառնում է մայրը: Առաջին երկու ամիսներին առաջին կապվածության առաջացումից հետո երեխաների մեծամասնությունը կապվածություն են զգում հոր, եղբայրների, քույրերի, տատիկների և պապիկների նկատմամբ:
Նորածնի մոտ կապվածության առաջին նշանները դրսևորվում են հետևյալ կերպ. կապվածության օբյեկտը կարողանում է երեխային մյուսներից լավ հանգստացնել, նրա ներկայությամբ երեխան վախի զգացում ավելի քիչ է ունենում:
Երեխայի համար ինքնապահպանման տեսանկյունից կապվածությունն ունի մեծ նշանակություն: Նախ և առաջ այն երեխային հնարավորություն է տալիս իրեն անվտանգ զգալ շրջապատող աշխարհի անսպասելի երևույթներին հանդիպելու ժամանակ:
Կապվածությունը և ծնողների վարքը: Չնայած երեխաներն օժտված են բնածին կապվածության զգացումով, օբյեկտի ընտրությունը, ինչպես նաև կապվածության ուժն ու որակը որոշ չափով կախված են երեխայի նկատմամբ ծնողների վարքից:
Մի շարք հոգեբաններ ենթադրում են, որ նորածնի կապվածությունը դրսևորվում է ծնվելուց անմիջապես հետո շփման գործընթացում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շփման արդյունավետությունը կախված է երեխայի ծնունդի նկատմամբ մոր վերաբերմունքից:
Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ այն նորածինները, որոնք մեկուսացվել են ծննդից անմիջապես հետո, մեկ տարեկան հասակում դրսևորում են նույն կապվածության նշանները, ինչոր մոր հետ վաղ շփման մեջ մտած նորածինները: Ակնհայտ է, որ նրանց զարգացման վաղ շրջանում ծնողներից մեկուսացումը հետագա բարդույթներ չի առաջացնում: Սովորաբար երեխաները սերտորեն կապվում են այն ծնողների հետ, որոնք արագ և դրական վերաբերմունք են ցուցաբերում երեխաների նախաձեռնողականությանը, նրանց հետ փոխազդեցության մեջ են մտնում:
Երեխայի կապվածության զարգացմանը նպաստում է ջերմ և մեղմ վերաբերմունքը: Երեխաների հետ սերտ կապվածություն ունեցող ծնողները նրանց որևէ առաջադրանք տալուց այն արտաբերում են մեղմ, ջերմությամբ, անհրաժեշտության դեպքում աջակցում են:
Խմբային դաստիարակության առանձնահատկությունները: Շատ ամերիկացի ուսումնասիրողներ նշում են, որ տարեցտարի ԱՄՆ–ում աճում է այն կանանց թիվը, որոնք, ունենալով փոքրիկ երեխաներ, գնում են աշխատանքի: Քանի որ հայրերը խուսափում են երեխաներին դաստիարակելու պատասխանատվությունը իրենց վրա վերցնելուց, անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու երեխաների խնամքին ուղղված կազմակերպչական ձև:
Տարածված է մի կարծիք, որ խմբային դաստիարակությունը վնասակար է նորածնի հոգեբանական զարգացման համար: Պատճառներից մեկն այն է, որ նորածնի համար անհրաժեշտ է մեկ դաստիարակ, որի հետ կարող է կապվածություն առաջանալ: Իսկ եթե նա ունենա մի քանի դաստիարակներ, ապա կապվածության պրոցեսը կարող է խանգարել և հանդիսանալ երեխայի անհանգստության պատճառ: Հաջորդ պատճառն այն է, որ խմբային դաստիարակության ժամանակ երեխան ավելի քիչ ուշադրության, սիրո կարժանանա, քան տանը, և արդյունքում նրա սոցիալական ու ճանաչողական զարգացումը կհապաղի: Սակայն ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խմբային դաստիրաակությունը առողջ, հանգիստ միջավայրում նորմալ զարգացման համար նույն պայմաններն է ստեղծում, ինչ որ ընտանիքում: Այդ դեպքում կարևոր է, որ երեխան ստանա անհրաժեշտ խնամք, խրախուսվի որքան հնարավոր է, հնարավորություն ընձեռվի ուսումնասիրելու շրջապատող աշխարհը, հաղորդակցվի շրջապատողների հետ:


քվեարկել    1   2   3   4   5  
Ներկա արդյունքը - 3


< Վերադարձ
Օգտակար հղումներ
Հայկական Գրավաճառ Ընկերություն
Հայկական Գրավաճառ Ընկերություն
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
Գրախանութ
Օգտակար հղումներ
http://www.book.am
Հայկական Գրավաճառ Ընկերություն
http://www.zangak.am
Զանգակ-97 Հրատարակչություն
http://www.rmc.am
ՌԱՖԱՅԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Portal.am Top100    Armenian Top Web Sites Statistics & Rating    rating.am