ՍկիզբԽորհրդատվական կենտրոնՊատկերասրահԱկումբՀարցեր և ՊատասխաններԾրագրի մասին
Consalting center
   
Բաժիններ
Որոնում
Ներմուծեք ձեր բառերը, սեղմեք կոճակը ¢ կգտնեք Ձեզ հետաքրքրող նյութը
Հարցեր ¢ Պատասխաններ
Ընդհանուր հարցեր
 
Ð. Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր շատ կարևոր`ուսուցանող գործի համար: Այժմ` հարցս. եղբորս աղջիկը 3 տարեկան է,1.5 տարեկան հասակում երեխան ջերմեց,տեղափոխեցինք հիվանդանոց,մտածում էինք ատամներից կլինի,ամիս ամիսուկես հետո այն կրկնվեց,նշանակեցին գենետիկ ստուգում,պարզվեց, որ երեխան ունի <երևանյան հիվանդություն> անկետայի մեջ ընդգծված է M694V և R761H տվյալները,ասացեք, խնդրեմ, ինչի՞ հետևանք է դա,մեր գենում այդպիսի հիվանդություն չի եղել, համենայն դեպս 40 տարվա ընթացքում մեր բարեկամների մեջ չեմ հանդիպել այդպիսի հիվանդության,մյուս կողմն էլ բացառում է այս փաստ: Հնարավո՞ր է արդյոք գենետիկ անալիզը սխալ լիներ, ստուգումից հետո նշանակել էին կ ո լ խ ե ց ի ն,միառժամանակ երեխան ընդունում էր այդ դեղամիջոցը`1-2 ամիս, սակայն մայրը մինչև հիմա այդ դեղը չի տալիս երեխային,արդյոք ճի՞շտ է վարվում,ասեմ` այսքան ժամանակ մեկ անգամ է ջերմել ,այդ տևել է մեկ օր: Ասեք` խնդրում եմայդ հիվանդությունը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում և ինչ հետևանքներ կարող է թողնել երեխայի ապագայի վրա: ԿՈԼԽԵՑԻՆ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴՅՈՔ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ ԿՎՆԱՍՎԵ՞Ն,ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՎ ԱՐԴՅՈՔ ՄՅՈՒՍ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՎՆԱՍՎԻ,ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ, ՈՐՔԱՆ ԵՍ ԳԻՏԵՄ, ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Պ. Դուք կարող եք չունենալ հիվանդ բարեկամ, սակայն կրեք այդ գենը, ինչպես նաև մյուս կողմը: Գենետիկ անլիզների պատասխանների սխալ լինելու հավանականությունը շատ փոքր է: Եթե նշանակվել է կոլխեցին, ապա այն ...
 
Ընդհանուր հարցեր
 
Ð. Ինձ մոտ 4 ամսական հղիություն է` ինձ մոտ կա սնկային հիվանդություն, խնդրում եմ ասե'ք,թե ինչ կարելի է անել: Նախապես շնորակալություն:
Պ. Անհրաժեշտ է ճշտել ստույգ հղիության ժամկետը և քսուքի հետազոտությունից հետո պարտադիր անցնել բուժում (տեղային):
 
Օրվա Երեխան
Աննա
արդյունքը - 3.1
ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
[ հեղինակ`  Եփրեմյան Լիլիթ ]
[ 06.11.2009 ]


Դաստիարակությունը ամեն մի հասարակության կարևորագույն ֆունկցիան է: Դաստիարակությունն ընդունված է անվանել մարդու հարմարումը գոյության պայմաններին: Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:
Երեխան ծնվելով ընկնում է իր համար բոլորովին այլ, դժվարություններով լի մի աշխարհ, որտեղ նրա հիմնական ու առաջին սյունը ընտանիքն է: Երեխան, աչքերը բացելով, տեսնում է իր ծնողներին, շփվում նրանց հետ: Ծնողների վաղ ներգործությունները, որոնք նույնիսկ կարող են չգիտակցվել երեխայի կողմից, ազդում են նրա հետագա զարգացման վրա: Առհասարակ, դաստիարակչական ներգործությունների արդյունավետությունը կախված է ծնողների միջև առկա փոխհարաբերություններից, ընտանիքի կյանքի ձևից, "առողջությունից", բարեհաջողությունից, նրա երջանիկ մթնոլորտից:
Ընտանիքում են դրվում երեխայի բարոյական, գեղագիտական, տնտեսագիտական դաստիարակության հիմքերը: Երեխայի համար ընտանիքը պատրաստի օրինակ է սեփական կյանքը կառուցելու համար: Նա, աչքերը բացելով, տեսնում է իր ընտանիքը, նրա ավանդույթները, հարաբերություններն ու դրվածքը, ուստի ճիշտ է այստեղ հիշել այն արտահայտությունը, թե յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի հայելին է, և ծնողներն են պատասխանատու երեխայի հետագա ողջ կյանքի համար: Ծնողները շատ դեպքերում կարող են նույնիսկ չնկատել, որ իրենց ամեն խոսքով, վարք ու բարքով օրինակ են ծառայում իրենց երեխաների համար: Երեխան ամենից առաջ իր ընտանիքում է տեսնում բարեսրտության, ուշադրության, քնքշանքի, ծերերի, երեխաների ու թույլերի նկատմամբ խղճահարության ու փոխօգնության զգացումների արմատները: Երեխան յուրացնում է ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, նախապատրաստվում է հետագա աշխատանքային գործունեությանը: Սկսած 4–5 տարեկանից՝ երեխան պետք է մշտական պարտականություններ ունենա տանը. սա շատ մեծ կարևորություն ունի երեխայի անձի զարգացման գործում: Ընտանեկան աշխատանքում դաստիարակվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են դասավորվածությունը, պատասխանատվությունը, աշխատասիրությունը և այլն: Երեխայի մասնակցությունը տան մաքրության գործում երեխայի մոտ ձևավորում է մաքրասիրություն: Ընտանեկան դաստիարակությունը նպաստում է երեխայի մոտ ձեռներեցության, տնտեսվարության, հաշվենկատության, ինչպես նաև ինքնուրույնության, անկախության, ինքնասպասարկման կարողությունների ձեռքբերմանը և նպաստում է երեխայի արագ աճին:


քվեարկել    1   2   3   4   5  
Ներկա արդյունքը - 3


< Վերադարձ
Օգտակար հղումներ
Հայկական Գրավաճառ Ընկերություն
Հայկական Գրավաճառ Ընկերություն
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
Գրախանութ
Օգտակար հղումներ
http://www.zangak.am
Զանգակ-97 Հրատարակչություն
http://www.rmc.am
ՌԱՖԱՅԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Portal.am Top100    Armenian Top Web Sites Statistics & Rating    rating.am