 |
Օրվա Երեխան |
 |
Անիա
արդյունքը - 3.1
|
 |
 |
 |
 |
|
ԴՊՐՈՑԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
[ հեղինակ` Եփրեմյան Լիլիթ ]
[ 05.11.2009 ]
ԴՊՐՈՑԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Երեխայի դաստիարակության գործում անասելի նշանակություն ունի դպրոցը: Դպրոցում է երեխան անցկացնում իր ժամանակի մեծ մասը: Շատ դեպքերում, երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, ծնողների մոտ այնպիսի համոզմունք է ձևավորվում, թե դաստիարակության ծանր բեռը տեղափոխվել է դպրոցի և ուսուցչի վրա, նրանք գտնում են, թե երեխայի դաստիարակության ամբողջ պատասխանատվությունը ընկնում է դպրոցի վրա, ու երեխայի կատարած ամեն մի սխալ, ամեն բացթողում կապված է դպրոցական դաստիարակության թերությունների հետ: Սակայն դպրոցում դաստիարակչական ներգործությունը երբեք միայնակ լինել չի կարող, այն մշտապես պետք է ուղեկցվի ընտանեկան դաստիարակության սերտ համագործակցությամբ, հակառակ դեպքում թե՛ մեկը, թե՛ մյուսը դրական արդյունք տալ չեն կարող: Դպրոցում դաստիարակությունը ուղեկցվում է մի շարք ուղղություններով՝ ուսուցմամբ, գնահատականներով, և հասակակիցների հետ փոխադարձ շփմամբ: Դպրոցական ուսուցումը նպաստում է այնպիսի որակների ձևավորմանը, ինչպիսիք են ունակությունը, հետաքրքրասիրությունը, ուղղվածությունը, պահանջկոտությունը և բնավորության մի շարք այլ գծեր: Դաստիարակչական աշխատանքը հիմնականում նպաստում է երեխայի մոտ ավելի շատ ինֆորմացիա ունենալու, լայն և խորը ճանաչողական հետաքրքրությունների, ինքնակրթության, ինքնազարգացման պահանջմունքների ձևավորմանը: Երեխայի անձի ձևավորման գործում մեծ ազդեցություն ունի գնահատականը: Գնահատականը երեխայի համար խթան է հանդիսանում ուսուցման ժամանակ, բացի այդ, գնահատականը կարող է պատասխանատվության զգացում ձևավորել: Գնահատականի մասին խոսելիս և գնահատականի դաստիարակչական ազդեցությանը անդրադառնալիս պետք է անպայման ուշադրություն դարձնել ոչ միայն թվանշանին` որպես գնահատականի, որը դրվում է ուսուցչի կողմից առարկան լավ կամ վատ յուրացնելու համար, այլ նաև դրական կամ բացասական գնահատականի, որը տրվում է հասակակիցների կողմից` այս կամ այն արարքի համար: Չէ՞ որ երեխան, դպրոց հաճախելով, սկսում է շփվել առավել մեծ թվով հասակակիցների հետ և առավել շատ անգամ է տարատեսակ իրադրություններում հայտնվում, որոնք նա պետք է որոշակիորեն գնահատի: Այսպիսով` երեխան դպրոցում սովորում է գնահատել ոչ միայն իր ունակությունները, կարողություններն ու գիտելիքները, այլ նաև տարբեր իրադրություններ:
քվեարկել
Ներկա արդյունքը - 2.9
|
< Վերադարձ
|
|
 |
Օգտակար հղումներ |
 |
|
|
Հայկական Գրավաճառ Ընկերություն
|
|
|
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
|
|
 |
 |
 |
 |
|